Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան

«Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան
03.06.2016 | 14:08

Մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 3-ին` ժամը 19:00-ին, «ԿինոՊարկ» կինոթատրոնի 6-րդ դահլիճում («Երևան Մոլ» առևտրաժամանցային կենտրոն): Ֆիլմի մտահղացման հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝ Աշոտ Ջազոյան:


Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «4 ձևաչափ» (ՌԴ) պրոդյուսերական կենտրոնի համատեղ արտադրությամբ նկարահանված փաստագրական ֆիլմը ներկայացնում է Հայաստանն ու Երևանը՝ ողջ հմայքով ու գեղեցկությամբ, պատմում հայ մարդու ստեղծագործ էության, նրա կենցաղի, բարքերի, բնավորության առանձնահատկությունների մասին:

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ